Ծառայություններ


  • 2017-06-02

 Իրավական վեճերի լուծումը հատուկ գիտելիքներ և հմտություններ պահանջող գործընթաց է, որի հաջող ավարտը կախված է նրանից, թե որքան ճիշտ է մշակված ռազմավարությունը և որքանով է մասնագիտացված Ձեր ներկայացուցիչը:

Իրավաբանական անձանց իրավական սպասարկում և բիզնեսի բաժանորդային ուղեկցում

  • Միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմակերպում
  • Հիմնադիր փաստաթղթերի մշակում
  • Քաղաքացիական, կորպորատիվ, հարկային, տնտեսական իրավունքի և գործող օրենսդրության այլ ճյուղերի և տնտեսական գործունեության վերաբերյալ բանավոր և գրավոր խորհրդատվություն
  • Իրավական եզրակացությունների կազմում
  • Հաճախորդի հետ բանակցություններին մասնակցություն
  • Հաճախորդի առանձնահատուկ գործունեությանը համապատասխան պայմանագրերի մշակում
  • Հաճախորդի գործունեությանը վերաբերող փաստաթղթերի կազմում և վեճերի արտադատական կարգավորում
  • Հաճախորդի պահանջով նորմատիվ-իրավական բազայի վերլուծություն
  • Վիճահարույց իրադրության դատավարական հեռանկարի իրավական գնահատում
     

Շահերի պաշտպանություն, այդ թվում՝ դատական վեճերի վարում

  • Վեճի արդյունքում առաջացած խնդիրների գնահատում և հնարավոր լուծումների ձևակերպում
  • Հայցադիմումների պատրաստում, ներկայացում, դատավարական փաստաթղթերի և դիմումների պատասխանների ձևակերպում և ներկայացում
  • Դատական նիստերին մասնակցություն
  • Հարկադիր կատարման գործողությունների իրականացում
     

Իրավական վեճերի կարգավորում

Մասնավոր իրավահարաբերություններում, այդ թվում՝ սեփականության իրավունքի, պայմանագրերի կնքման և կատարման, գույքային հարաբերությունների, պարտքերի գանձման, քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարման, կորպորատիվ վեճերի, սնանկության, լիազորագրերի, ժառանգության ձևակերպման ոլորտներում:

Հանրային իրավահարաբերություններում, այդ թվում՝ հարկային վեճերի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկում, միջամտող վարչական ակտերի (որոշում, կարգադրություն, հրաման) վիճարկում, գործողությունների կամ անգործության իրավաչափության վիճարկում, բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելուն ուղղված իրավական վեճերի լուծում, իրավահարաբերության առկայության կամ բացակայության ճանաչում, նոտարական գործողությունների վիճարկում:

Գործարքների իրավական փորձաքննություն

  • Գործարքի իրավաբանական վերլուծություն
  • Պայմանագրի առարկայի ձևակերպման ստուգում
  • Կողմերի փոխադարձ պարտավորությունների հստակ կանոնակարգման առկայության ապահովում
  • Հայտնաբերված հնարավոր ռիսկերի և դրանց նվազեցման հետ կապված հանձնարարականների պատրաստում
  • Պայմանագրի պայմանների մշակում՝ հաճախորդի շահերի առավելագույն պահպանմամբ
  • Պարտավորությունների կատարման ապահովման միջոցների մշակում
  • ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ կնքված կամ կնքվելիք գործարքի հնարավոր դատական պաշտպանության ստուգում
     

ԷՅՉ ԷՍ ՓԱՐԹՆԵՐՍ իրավաբանական ընկերությունը

  • Կատարում է ստանձնած բոլոր պարտավորությունները
  • Պահպանում է կատարման ժամկետները
  • Պահպանում է մատուցվող իրավաբանական ծառայությունների գնի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը
  • Երաշխավորում է աշխատակիցների բարձր մասնագիտացվածությունը
  • Երաշխավորում է գործարքների և փաստաթղթերում տեղ գտած տեղեկատվության գաղտնիությունը:  

 

Share