Մեր մասին


Մեր մասին


  • 2017-06-01

Հարգելի այցելու, Էյչ Էս Փարթներս իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է իրավաբան-փաստաբանների կողմից, ովքեր տարիներ շարունակ գործունեություն են իրականացրել իրավական համակարգում:  Հիմնադրման պահից Ընկերությունը ստանձնել է մարդու իրավունքների ազնիվ և բարեխիղճ պաշտպանության առաքելությունը՝ չմոռանալով իրավունքի քրիստոնեական արմատների մասին:  

Ընկերությունն առաջնորդվում է «Հաջողության գրավականն իրավունքի ճանաչումն է» կարգախոսով: Կարգախոսի ընտրությունը պատահական չէ, քանի որ իրավունքը ճանաչելու դեպքում է միայն հնարավոր կանխել իրավունքի հնարավոր խախտումը և հասնել հաջողության ցանկացած իրավիճակում: Այլ կերպ ասած՝ իրավունքի պաշտպանության եղանակներից կարևորում ենք իրավունքի ինքնապաշտպանությունը, որն անմիջականորեն ածանցվում է սեփական իրավունքը ճանաչելուց և գիտակցելուց:  

Կարևորելով իրավունքի դերը հասարակական կյանքում՝ ցանկանում ենք ընդգծել մարդու հիմնարար իրավունքների շրջանակը, որոնց որակյալ պաշտպանությունը երաշխավորվում է մեր Ընկերության կողմից, դրանք են՝  

1) Կյանքի իրավունք  
2) Ազատության իրավունք  
3) Խոսքի /մտքի/ իրավունք 
4) Աշխատելու /արարելու, ստեղծագործելու/ իրավունք  
5) Ընտանիքի իրավունք  
6) Սեփականության իրավունք: 

Իրավունքի պաշտպանության գործընթացում առաջնորդվում ենք բացառապես մարդու արժանապատվության՝ որպես իրավունքի սկզբնաղբյուրի և բարոյականության՝ որպես իրավունքի ինքնասահմանափակման հասկացությունների հաշվառմամբ: