Ենթարկվել էր վարչական պատասխանատվության մեքենայի հաշվառման համարանիշը փակելու համար:


  • 2022-07-28

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության որոշմամբ Հայցվորը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 1.1-ին մասի հիմքով ենթարկվել Էր վարչական պատասխանատվության՝ 25,000 ՀՀ դրամի չափով:
Տվյալ որոշման համաձայն՝ հայցվորի կողմից տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի նիշը փակվել էր, որով պայմանավորված խախտվել էր ՃԵԱԱՄՕ-ի հոդված 24, մաս 1-ի պահանջը:
Դատարանը, հաշվի առնելով կողմերի ներկայացրած իրավական դիրքորոշումները, բավարար չհամարեց հայցվորի կողմից տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի նիշը փակելու փաստի ապացուցման ուղղությամբ պատասխանող կողմի փաստարկները, քանի որ այդ փաստի բացահայտումը ենթադրում էր իրավասու վարչական մարմնի՝ Ծառայության կողմից, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանված որոշակի փաստական տվյալների, տեղեկությունների հավաքագրման և ամրագրման միջոցով հանգամանալից հետազոտության և գնահատման արդյունքում արված եզրահանգում:
Այսպիսով, դատարանը եկավ այն եզրահանգման, որ տվյալ վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ ինչը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք է :

Ծանոթություն.
Թիվ ՎԴ/5842/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Share