Հյուրընկալել էինք ԱՅԲ դպրոցի աշակերտներին


  • 2019-04-21

2019 թվականի մարտի 15-ին հյուրընկալել էինք ԱՅԲ դպրոցի աշակերտներին՝ մասնագիտական կողմնորոշման դասընթացի շրջանակներում: Անչափ հետաքրքիր և բովանդակային զրույց ունեցանք:

Խոսեցինք բնական իրավունքից, իրավունքի ծագումնաբանությունից և զարգացումից, փաստաբանական գործունեության ընթացքում առաջացող գործնական խնդիրներից, փաստաբանական գրասենյակի կառավարման առանձնահատկություններից:

Առավել լայն քննարկեցինք փաստաբանական գործունեության գաղափարաբանությունը, ինչի արդյունքում աշակերտներից շատերը հայտնեցին իրենց ցանկությունը՝ փաստաբանության բարդ և դժվարին, բայց միևնույն ժամանակ հանրօգուտ ճանապարհն ապագայում ընտրելու վերաբերյալ: 

Ողջունում և խրախուսում ենք ԱՅԲ դպրոցի նմանօրինակ նախաձեռնությունը և հայտնում մեր պատրաստակամությունը՝ օժանդակելու նմանատիպ միջոցառումների անցկացմանը:    

Share